|
Փոխարժեքներ
26 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Գագիկ Ծառուկյանը բոլոր հիմքերն ունի` կասկածի տակ դնելու առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքները. yerkir.am-ի թղթակցին ասաց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
Նրա դիտարկմամբ` Գագիկ Ծառուկյանն արդեն իսկ ակնարկել է, որ «Բարգավաճ Հայաստանի» ձայները կկողոպտվեն, որովհետեւ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ազդեցության տակ գտնվող որոշակի լրատվամիջոցներ արդեն անհեթեթ սոցիոլոգիական հարցումներ են հրապարակում` կուսակցության ռեյտինգը ներկայացնելով չնչին տոկոսներով, մինչդեռ բոլոր, այդ թվում` Հայաստանի քաղաքագետների միության արդյունքներով, այսօր ԲՀԿ-ն առաջին տեղում է:
«Եթե այսօր ԲՀԿ-ին ստիպում են կանխավ երաշխիքներ տալ, որ բոլոր պարագաներում ԲՀԿ-ն 2013թ. նախագահական ընտրություններում պաշտպանելու է գործող նախագահին, դա նշանակում է, որ որոշել են կողոպտել ԲՀԿ-ի ձայները` խորհրդարանական ընտրություններում, եւ երաշխիքներ են ուզում, որպեսզի ԲՀԿ-ն, ի նշան բողոքի, նախագահական ընտրություններում չառաջադրի սեփական այլընտրանքային թեկնածուին»,- նշեց քաղաքագետը: