| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Հրապարակ» թերթը գրում է․
ՔՊ վարչության ընտրությունների վերահաշվարկի արդյունքներից պարզ է դառնում, որ զեղծարարների խումբը չի խորշել գողանալ անգամ առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանի ձայները։ Հիշենք․ անցած շաբաթ տեղի ունեցած համագումարից եւ վարչության ընտրություններից հետո տեղեկացանք, որ, ըստ նախնական արդյունքների, Նիկոլ Փաշինյանի օգտին գրանցվել է 941 ձայն:
Մենք տեղեկացանք, որ վերահաշվարկից հետո վարչապետի ձայները 4-ով ավելացել են: Փոխարենը 4-ով պակասել են Ռուբեն Ռուբինյանի ձայները, 3-ով՝ Արփի Դավոյանի, 6-ով` Գնել Սանոսյանի, 4-ով՝ Վահագն Ալեքսանյանի, 27-ով՝ Համբարձում Մաթեւոսյանի, 3-ով՝ Հայկ Կոնջորյանի, 3 ձայնով՝ Սասուն Միքայելյանի: Վերահաշվարկի արդյունքում ավելացել են Գեւորգ Պապոյանի, Վաղարշակ Հակոբյանի, Ռոմանոս Պետրոսյանի ձայները, առաջինինը՝ 10, երկրորդինը՝ 3, Ռոմանոսինը` 8 ձայնով: 7 քվե գողացել էին Արմեն Փամբուխչյանից, առնվազն 20 ձայն՝ Արսեն Թորոսյանից, ինչի արդյունքում վերջին երկուսը դուրս էին մնացել վարչության կազմից։ Ավելի վաղ գրել էինք, որ 40-ով ավել են հաշված եղել Վիլեն Գաբրիելյանի, 30-ով՝ Տրդատ Սարգսյանի ձայները։
Ամբողջական հոդվածը` թերթի այսօրվա համարում։