Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Այսօր՝ 20:20-ին, Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կկատարի սամբոյի Հայաստանի հավաքականի ինքնաթիռը:
Սանկտ Պետերբուրգում կայացած սամբոյի աշխարհի առաջնությունում հայ մարզիկները նվաճեցին 5 մեդալ: Պատվավոր երրորդ տեղն են գրավել Երջանիկ Կարապետյանը՝ 48 կգ, Սոսե Բալասանյանը` 52 կգ, Տիգրան Կիրակոսյանը՝ 52 կգ և Մավրիկ Նասիբյանը՝ 74 կգ: Իսկ 82 կգ քաշային կարգում հանդես եկող ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը կրկնեց 2010թ. արդյունքը և, գերազանց անցկացնելով բոլոր գոտեմարտերը, ևս մեկ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն. տեղեկացնում է սամբոյի Հայաստանի ֆեդերացիան:
Հայաստանի հավաքականի օգտին հաշվարկային միավորներ բերեց նաև Բանակի կենտրոնական մարզական ակումբը ներկայացնող Արեն Անտոնյանը՝ 57 կգ քաշայինների մրցապայքարում գրավելով 5-րդ տեղը:
Ինչպես yerkir.am-ին տեղեկացրեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից, նախարարության ներկայացուցիչները հայ մարզասերների հետ միասին «Զվարթնոց» օդանավակայանում կդիմավորեն մեդալակիրներին: