կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-07 17:10
Հասարակություն

Հազարամյակներով դուք եք եղել մեր պատվարը՝ իբրև հայ ընտանիքի ամրության, ազային արժեքների մնայուն հիմնաքար. ՀՅԴ ԳՄ ուղերձը

Հազարամյակներով դուք եք եղել մեր պատվարը՝ իբրև հայ ընտանիքի ամրության, ազային արժեքների մնայուն հիմնաքար. ՀՅԴ ԳՄ ուղերձը

ՈՒղերձ

 
Սիրելի՛ մայրեր, քույրեր
Շնորհավորում ենք  Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ:
Հազարամյակներով դուք եք եղել մեր ինքնության, ազգային գիտակցության ժառանգականության ապահովման, մեր լինելության հիմնական կրողներն ու պատվարը՝ իբրև հայ ընտանիքի ամրության, ազային արժեքների մնայուն հիմնաքար:
Դուք պատասխանատվությամբ և պատվով եք կրել նոր սերունդների հայեցի կրթման առաքելությունը, Դուք եք պարգեւում իրենց կյանքն անմնացորդ մեր երկրի և ժողովրդի հարատևության զոհասեղանին դնող առյուծ զավակներ: Խոնարհվում ենք Ձեր առջև, հերոսների հերոս մայրեր ու քույրեր:
Հանրային կյանքի բոլոր ոլորտներում ունենալով ինքնադրսևորման հնարավորութուն՝ Դուք նպաստ եք բերում երկրի զարգացմանը, անվտանգության ապահովմանը՝ սահմանելով բարոյական ու համամարդկային չափանիշներ: 
Այս տոնը Սուրբ Աստվածածնի ավետման խորհուրդն ունենալով՝ բխում է մայր հասկացության սրբացման մեր ազգային զգացումներից ու ընկալումներից: Հասկացություն, որ արտահայտում է նոր սկզբի, կյանքի հարատևության,  բարության ու ջերմության անսահմանությունը:
Դուք ձեր նվիրմամբ, խորաթափանացությամբ ու համարձակությամբ իմաստավորում ու գունազարդում եք մեր կյանքը:
Մաղթում ենք սեր, ներքին ներդաշնակություն, կանացի երջանկություն: Ընտանիքում, անձնական կյանքում և հանրային գործունեության մեջ իբրև կին, իբրև մարդ, իբրև քաղաքացի՝ ամբողջովին իրացված  և գնահատված լինելու գոհություն:
 
Հայ Հեղափոխական Դաշնակցության

Հայաստանի Գերագույն Մարմին