Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բնապահպանական խնդիրներ լուսաբանող լրագրողները, ինչպես նաև ոլորտի խնդիրներով մտահոգ բնապահպաններն ու մասնագետները ահազանգում են՝ Թեղուտի պոչամբարի պատվարը կարող է փլուզվել: Միջազգային կազմակերպությունները չեն բացառում, որ Հայաստանում կկրկնվի նույն սցենարն, ինչ Բրազիլիայի Բրումադինյո պոչամբարի դեպքում էր՝ խլելով մարդկային կյանքեր և անդառնալի կուրուստներ պատճառելով բնությանը։
2018 թ. ապրիլի 27-ին ավստրալական ATC Williams ընկերությունը տեխնիկական հաշվետվություն է ներկայացրել «Թեղուտ» ՓԲԸ-ի պոչամբարի վերաբերյալ և եկել այն եզրակացության, որ պատվարը ծայրահեղ վտանգավոր վիճակում է: Պաչամբարների տեխնիկական սերվիսի սպասարկող ATC Williams ընկերության ուսումնասիրության համաձայն Թեղուտի պոչամբարի պատվարն այս վիճակով կարող է դիմանալ միայն վեց ամիս, որից հետո կփլուզվի. «Թեղուտի պոչամբարն իր ներկա վիճակում էականորեն վտանգավոր է շրջակա միջավայրի, հանքավայրի և ազդակիր համայնքների համար: Որպեսզի պատվարը համապատասխանի ստատիկ և հեղուկացման պայմաններում անվտանգության նվազագույն գործակցի պահանջներին, անհապաղ կերպով շտկման աշխատանքների իրականացման անհրաժեշտություն կա»:
Թե ի՞նչ է կատարվում Թեղուտի հանքավայրի շուրջ, ի՞նչ աղետալի խնդիրների առջև կարող են հայտնվել հանքի հարևանությամբ տեղակայված բնակավայրերն ու էկոմիջավայրը Yerkir.am-ը լսել է «Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր, լրագրող Նարինե Կիրակոսյանի մեկնաբանությունները:
Մանրամասները՝ տեսանյութում
Նվարդ Մանվելյան