Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնել ենք, որ Դատական օրենսգրքի մասին օրենքն ԱԺ-ում սկանդալով ընդունվեց, և պատճառը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի քվեարկությունն էր: Խմբակցությունը նախօրոք որոշել էր չմասնակցել քվեարկությանը, որպեսզի օրենքը չանցնի, սակայն Ազիզյանը կողմ էր քվեարկել: Այս պահին «Ծառուկյան» խմբակցությունը դադարեցրել է բոյկոտը և վերադարձել նիստերի դահլիճ:
Կատարվածի մասին ԱԺ ամբիոնից խոսեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Նա նշեց, որ այն, ինչ րոպեներ առաջ տեղի ունեցավ ԱԺ-ում, իրենց համար անընդունելի է: «Խորհրդարանական կառավարմամբ հանրապետությունում նման գործելաոճն անընդունելի է: Հրապարակում եմ Նապոլեոն Ազիզյանի դիմումը, որն արդեն իսկ ներկայացվել է ԱԺ նախագահին: Հայտնում եմ ձեզ, որ 2017 թվականի դեկտեմբերի 20-ին «ՀՀ Դատական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քվեարկությանը նա, ինչպեսև «Ծառուկյան» խմբակցության բոլոր անդամները չեն մասնակցել: Մենք չենք մասնակցել և, ստեղծված իրավիճակը տեսնելով, գնահատելով, առհասարակ դուրս ենք եկել դահլիճից: Սա մեր պաշտոնական մոտեցումն է: Նապոլեոն Ազիզյանը տեղից բացականչել է, որ չի մասնակցել, և մոտեցել է ԱԺ քարտուղարությանը ու տեղեկացրել, որ չի մասնակցել, կոճակի սեղմումը եղել է տեխնիկական վիճակ»,- ասաց նա:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ նշեց, որ Ազիզյանը չի արտահայտել իր կարծիքն այդ պահին: «Երբ Մախմուդյանի կոճակը չէր աշխատում, և նա չէր քվեարկել, նա վարման կարգով ելույթ ունեցավ և դրա մասին արտահայտվեց»,- ասաց նա` ակնարկելով, որ եթե Ազիզյանը չի մասնակցել քվեարկությանը, պետք է վարման կարգով ելույթ ունենար: Բաբլոյանը ներկայացրեց ԱԺ կանոնակարգ- օրենքի 66 կետի դրույթները, որոնցով սահմանվում է, որ կողմ, դեմ, ձեռնպահ քվեարկած պատգամավորը չի կարող վիճարկել կամ փոփոխել իր քվեարկությունը: