կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-31 13:01
Քաղաքական

Արմեն Ռուստամյանի վարկանիշը Նիկոլ Փաշինյանի վարկանիշից բարձր է. Gallup

Արմեն Ռուստամյանի վարկանիշը Նիկոլ Փաշինյանի  վարկանիշից բարձր է. Gallup

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանը ներկայացրել է Baltic Surveys/The Gallup Organization մասնագիտացված կազմակերպությունների անցկացրած սոցհարցման արդյունքները: Ըստ այդմ` Գագիկ Ծառուկյանը վարկանիշով առաջատար է` ունի 73 տոկոս վարկանիշ: Նրան մեկ տոկոսով զիջում է վարչապետ Կարեն Կարապետյանը` 72 տոկոս: Երրորդ տեղում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է` 40 տոկոս վարկանիշ: Չորրորդ տեղում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն  է` 39 տոկոս:

Նրան հավասար արդյունք` աննշան տարբերությամբ,  ունի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Նրան հաջորդում է  «Ելք» դաշինքի ցուցակն առաջնորդող Էդմոն Մարուքյանը` 37 տոկոս: Էդմոն Մարուքյանին հավասար ցուցանիշ ունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հաջորդը «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է` 36 տոկոս, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի վարկանիշը 35 տոկոս է: 

Ըստ ցուցակի` ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանին` 35 տոկոս վարկանիշով, հաջորդում է «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը` 34 տոկոս վարկանիշով: 

Ցուցակի վերջին երեք գործիչներն են Վարդան Օսկանյանը` 33 տոկոս, ՀՎԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը` 25 տոկոս, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը` 21 տոկոս վարկանիշով: