կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-05 13:50
Քաղաքական

Նախագահի աշխատանքներն ավելի բարձր են գնահատել, քան վարչապետինը. GALLUP International association

Նախագահի աշխատանքներն ավելի բարձր են գնահատել, քան վարչապետինը. GALLUP International association

Տեղեկացրել ենք, որ «GALLUP International association»-ի` Հայաստանում լիիրավ անդամ Էմ-Փի-ՋԻ ՍՊԸ-ն մարտի 20-30-ը Հայաստանի մարզերում ու Երևանում 1120 քաղաքացու շրջանում  հարցում է անցկացրել: Հարցման արդյունքում պարզվել է, որ վերջին շրջանում կառավարության գործունեության նկատմամբ հասարակության դրական արձագանքներն ավելացել են:

Ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանի խոսքով՝ կառավարության աշխատանքի վերաբերյալ դրական գնահատականը բարձրացել է 20 տոկոսից՝ դառնալով 27.6 տոկոս՝ հիմնականում պայմանավորված Կարեն Կարապետյանի` վարչապետ դառնալու հանգամանքով:

«Նախագահի աշխատանքը դրական է գնահատել հարցվածների 29,6 տոկոսը, իսկ կառավարությանը՝ 27,6 տոկոսը, ԱԺ աշխատանքը դրական է գնահատել 21,1 տոկոսը: Նախագահի աշխատանքների գնահատականը, 2014-ի համեմատ, մի փոքր նվազել է /0.4 տոկոսով/, սակայն, ինչպես նկատեցիք, նախագահի աշխատանքներն ավելի բարձր են գնահատել, քան վարչապետինը»,- ասաց Նավասարդյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե որ նախարարի գործունեությունն է ավելի բարձր գնահատվել,  Նավասարդյանը հայտնեց` ամենից բարձր նախ գնահատել են ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի գործունեությունը /5 բալից 3.7/, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանինը /3.6 տոկոս/ և արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանինը /3.6 տոսոս/: «Առավել ցածր գնահատական է ստացել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Սարգսյանի /2.6/ և առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի /2.5/ գործունեությունը»,- ասաց նա: