Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ տնտեսական զարգաման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հնարավոր և իրատեսական է համարում 15 միլիարդի ներդրումը, որի մասին խոստացել էր «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ասաց, որ իրատեսական է համարում այն ծրագրերը, որոնց ֆինանսավորումներն արդեն կան:
«Իրատեսական են այն ծրագրերը, որոնք ունեն ներդրումային ծրագիր,ֆինանսավորող և իրականացնող: Մինչև չլինեն այդ բաղադրիչները և ֆինանսավորման աղբյուրները , ես չեմ հավատա»,-ասաց նա` հավելելով, որ 1-ից 3 տարում այդքան գումար Հայաստանի տնտեսությունը չի կարող մարսել:
Ինչ վերաբերում է վարչապետի նշած 3,2 միլիարդ դոլարին, Սուրեն Կարայանն ասաց.«Այդ 3,2 միլիարդի տակ կան կոնկրետ ծրագրեր, կոնկրետ ֆինանսավորման աղբյուրներ»:
Ըստ նրա ներդրողը բազմաթիվ պատճառներ ունի՝ Հայաստանում ներդրումներ անելու համար: «Յուրաքանչյուր կառավարության նիստին առնվազն երկու ներդրումային ծրագիր կառավարությունը քննարկում է: Դա արդեն մեծ ակտիվություն է և խոսում է այն մասին, որ ներդրումներ իրականացնողների մոտ ցանկությունները ավելի մեծ են»,-ասաց նա և նշեց, որ ներդրումներ արվում են տարածաշրջանում Հայաստանի առավելություններից ելնելով,այն է` արտոնություններ և գործարար միջավայրի բարենպաստ պայմաններ: