կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-30 13:43
Քաղաքական

Ֆինանսների նախարարը չի հավատում Ծառուկյանի 15 միլիարդ ներդրումների խոստման իրատեսական լինելուն

Ֆինանսների նախարարը չի հավատում Ծառուկյանի 15 միլիարդ ներդրումների խոստման իրատեսական լինելուն

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին հարցրեցին, թե ինչպես կմեկնաբանի Գագիկ Ծառուկյանի հայտարարած 15 միլիարդ դոլար ներդրումների խոստումը, նշեց, որ իհարկե  շատ կերազեր, որ 15 միլիարդ ներդրումը իրողություն դառնար Հայաստանում:

 «Եթե մենք նայենք իրատեսության շրջանակներում, դուք աշխարհում որևէ նման երկիր չեք տեսնի, որովհետև 15 միլիարդը մեր ՀՆԱ-ի 150 տոկոսն է: Մենք ունենք 10 միլիարդանոց տնտեսություն, որ ներդրումները անմիջապես դառնան 150 միլիարդ , դա հնարավոր չէ, ես վստահաբար ասում եմ»,-ասաց նախարարը: Ինչ վերաբերում է վարչապետի խոստացած 3 միլիարդին, ապա Վարդան Արամյանը նշեց, որ մեկ տարվա ընթացքում ևս դա հնարավոր չի համարում և նշեց, որ իրենց այդ խոստումը վերաբերում է  առաջիկա տարիներին:

 «Ուղղակի երեք միլիարդի չափով մենք այսօր արդեն փաստացի ծրագրեր ունենք նախագծած»,-ասաց նա: