|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը ձերբակալվել է 2 մլն դոլար կաշառք վերցնելու պահին. հայտնում է ТАСС-ը:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` կապված «Ռոսնեֆտ» նավթագազային ընկերության կողմից «Բաշնեֆտ» նավթային ընկերության արժեթղթերի պետական փաթեթի գնման հետ: Տնտեսական զարգացման նախարարությունը, որը գլխավորում է Ուլյուկաևը, պետք է գնման պայմանագրին դրական գնահատական տար:
«Խոսքը «Ռոսնեֆտ»-ի ներկայացուցիչներից սպառնալիքների միջոցով կաշառք պահանջելու մասին է»,- հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն: