Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Կոտայքի մարզում քարոզարշավ էր իրականացնում ՀՀԿ-ն` վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ: Գառնեցիներից մեկը բարձրացրեց գազի գնի նվազեցման անհրաժեշտության հարցը: Նախ, վարչապետի խոսքով, գազի գնի հաճախակի փոփոխելը կոռուպցիոն ռիսկերի հետ է կապված: Միևնույն ժամանակ, Կարեն Կարապետյանը նկատեց, որ հանրապտությունում մոտ 400 գազալցակայան կա, և որևէ մեկը չունի գերիշխող դերակատարում: Մրցակցության պայմանները, ըստ նրա, այնքան շատ են, որ եթե մեկը փորձի գին բարձրացնել, նրանից չեն գնի: Կարեն Կարապետյանը կարևորեց մրցակցային պայմանները, ասելով, որ երբ պետությունը փորձում է արհեստականորեն մտնել այլ սեփականատիրոջ բիզնեսի մեջ, սկսելով նրան իր պայմանները թելադրել, ապա դրանից լավ բան դուրս չի գա:
«Մենք պետք է հավասար դաշտ ստեղծենք բոլորի համար , որպեսզի ով հաջողակ է, աշխատասեր է, դրդի մնացածներին մրցակցել»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքով` գազի մատակարարը խոշոր սպառողին ձգտում է շահագրգռել` էժան գնի միջոցով: Խոշոր սպառողին գազ հասցնելու ծախսը ավելի քիչ է, քան փոքր սպառողին հասցնելը : Խոշոր սպառողին էժան գազ տրամադրելով նպաստում ենք որ նա զարգանա, աշխատատեղեր ստեղծի, փոքր սպառողին էլ աշխատավարձ տա, որ գազի գինը բեռ չլինի:
«Մենք չենք կարող պահանջել, որ գազի գինը իր ինքնարժեքից ցածր լինի, բայց կարող ենք այնպես անել, որ քաղաքացին նորմալ աշխատավարձ ստանա: Եթե ձեր աշխատավարձը նորմալ լիներ, գազի գինը ձեր ուշադրությունը չէր գրավի: Այսինքն խնդիրը ոչ թե գազի գնի մեջ է, այլ ցածր եկամուտների մեջ է: Դուք որ գնում եք կահույք գնելու, հաշվի եք առնում ձեր ունեցած գումարը, բայց չեք ասում կահույքի գինը իջեցրեք: Ուստի պետք է շատ աշխատենք, ավելի հարուստ լինենք, որ գազը, հոսանքը, երեխաներին դպրոց ուղարկելը բեռ չլինի գրպանի վրա»,- ասաց Կարեն Կարապետյանը: