|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Հայաստանի վարչապետի թեկնածուների մեջ շրջանառվում է նաեւ Կարեն Կարապետյանի անունը, ով այս օրերին Հայաստանում է եւ քաղաքական հանդիպումներ է ունենում. Գրում է «Հրապարակը»:
Երեկ «Գազպրոմբանկին» մոտ կանգնած մոսկովյան աղբյուրից թերթը տեղեկացել է, որ Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու հարցը կապված է գազի գնի վերաբերյալ հայ-ռուսական բանակցությունների հետ։ Բանակցությունների լիազորված շրջանակները պայման են դրել, որ Կարապետյանը Հայաստան վերադառնա եւ նշանակվի վարչապետի պաշտոնում, միայն եթե նպաստի ռուսական գազի գնի իջեցմանը:
Թերթը հիշեցնում է՝ վերջերս էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը խոսք էր տվել, որ «կունենանք ԱՊՀ-ում գազի լավագույն գինը, բոլորից ցածրը մերը կլինի»:
Ներկայում, եզրափակում է «Հրապարակը», Հայաստան առաքվող ռուսական գազի գինը 1000 խմ-ի համար կազմում է 180 դոլար, իսկ ամենացածր գինը ռուսական գազի դիմաց վճարում է Բելառուսը: