Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի բնակիչ Սամվել Բալաբեկյանը՝ ընտանիքի անդամների հետ 2002 թվականից բազմաթիվ դիմումներով ողողել էր պետական բոլոր ատյանները, դատարանները, դիմել ՀՀ նախագահի աշխատակազմ,Գեղարքունիքի մարզպետարան, նպատակ ունենալով հետ վերադարձնել իր տնամերձ հողակտորը, որը Բալաբեկյանների ընտանիքին հատկացվել էր 1993 թվականին:
«Էդ տարիներին մեկնել էի արտագնա աշխատանքի, երբ մերոնք զանգահարեցին, ասացին, որ մեր մոտ կառուցվող գազալցակայանի սեփականատերերը՝ անտեսելով կառավարության որոշումը և դրա հիման վրա տրված հողատարածքի քարտեզը, տեղաշարժվել են դեպի մեր գյուղի բնակիչների տնամերձ հողամասերը»,-Yerkir.am-ի հետ զրույցում պատմեց Բալաբեկյանը: Հարցի լուծումը տրվել է միայն այն բանից հետո, երբ Բալաբեկյանի դիմումը վերահասցեագրվել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:
«Իմ դիմումս ուղարկեցին տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, Դավիթ Լոքյանի մոտ: Նրա անմիջական վերահսկողության արդյունքում «սառույցը հալվեց»: Նախարարության վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերի վարչության աշխատակիցներին բանիմաց ու բարեխիղճ աշխատանքի շնորհիվ իմ բողոքի ձայնը տեղ հասավ: Ինձ, նաև էդ գազալցակայանի՝ «Նոր Բագրևանդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչներին անմիջապես կանչեցին նախարարություն: Ուսումնասիրել էին գործը, ասացին, որ իմ պահանջը օրինական է, ձեր սեփական հողամասն է և լուծումն էլ հետևալը առաջարկեցին. առաջարկեցին գազալցակայանի տիրոջը, որ իրեն հատկացված տարածքից իմ ընտանիքին տրամադրեն մեր հասանելիք տնամերձը: Ես 4 երեխա ունեմ, մեկը ծառայել է Մատաղիսում, հիմա ուզում եմ էդտեղ տուն սարքեմ, որ ապրի, որ հանկարծ մտքով չանցնի արտագաղթի: Ես ուզում եմ իմ երեխեքին կապեմ էս տարածաշրջանի հետ: 17 տարի հետո շնորհիվ նախարար Դավիթ Լոքյանի հետևողականության, նաև երկրի նախագահի, վարչապետի աջակցությամբ իմ խնդիրը լուծվեց: Ես էդպիսի մոտեցում չէի տեսել, էսքան տարի հետո իրոք մարդիկ օգնեցին: Ես արդեն մտածում էի, որ էս հարցը Ղարաբաղի հարցի նման չի լուծվելու»,-ասաց Սամվել Բալաբեկյանը: