Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
«Իմ դեմ կարված գործը փորձում են փնթի ձևով ուղարկել դատարան, ոզում եմ վերահաստատել այն, ինչ մտածում եմ։ Այս իշխանության օրոք կործանվել է մի ամբողջ պետություն, կրկնապատկվել է Եռաբլուրը, հարյուր հազարավոր մարդ զրկվել է՝ իր հարազատների շիրիմներին այցելելու հնարավոությունից, ներառյալ ինձ, որովհետև հարազատներիս գերեզմաններն այնտեղ են, հիմա էլ, փաստորեն, Ադրբեջանի նախագահի ուղիղ ցուցումով փորձ է արվում Սահմանադրության թեման շրջանառել։ Այն, ինչ արվում է, համակարգչային լեզվով կարելի է ասել՝ ժողովրդին «ֆորմատ» անել։ Այն խոսույթից, որը լսում ենք իշխանությունների կողմից, այնպիսի տպավորություն է, որ պրոթուրքական, ադրբեջանական վերսիան են փորձում նստացնել՝ զրկելով էն ամեն ինչից, ինչը մեզ հայ է դարձնում»,-հայտարարեց Լևոն Քոչարյանը և շարունակեց. «Ոչ մի քրեական գործ, ապօրինությունները չեն կանգնեցնելու ինձ և մեզ այդ ամեն ինչի դեմ պայքարելուց, կարծում եմ, որ նախկին 5 տարիներ փորձը պետք է, որ դրա մասին խոսի»։