Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մեր տեղեկություններով՝ «Իգլայի» գործը միակը չէ, որ հարուցված է Սամվել Բաբայանի դեմ։ Բանն այն է, որ ամիսներ առաջ նա հաղորդում էր ներկայացրել մեկի դեմ՝ նշելով, թե վերջինս առանց իր գիտության վաճառել է իր տունը և գումարը չի տվել։ Մոտ կես տարի տևած քննությամբ իրավապահները պարզել են, որ նման բան չկա, գործը կարճել են, փոխարենը Արցախի հերոսի դեմ այս տարվա փետրվարին գործ են հարուցել՝ սուտ մատնություն, ՔՕ 333-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետով, այն է՝ հանցագործության մասին սուտ մատնությունը, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով։ Տեղեկությունը ճշտելու համար մենք հարցում էինք ուղարկել Գլխավոր դատախազություն, որտեղից պատասխանն ուշանում է։ Կփորձենք մանրամասներ իմանալ նախաքննություն իրականացնող մարմնից»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։