Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Պարզվում է՝ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Սամվել Բաբայանի պաշտոնավարումը, պատերազմական ժամանակահատվածի ողբերգական էջերից բացի, նաև այլ հետևանքներ է ունեցել:
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ ներկայումս քրեական գործ կա հարուցված 100-120 մլն դրամի կորած կամ ոչնչացված գույքի մասով: Ըստ արցախյան մեր աղբյուրների՝ Բաբայանի պաշտոնավարման 5-6 ամսվա ընթացքում խոշոր վնաս է հասցվել պետությանը, իսկ թե ինչ ելք կունենա այդ քրեական գործը, առավելապես կախված է Հայաստանի իշխանությունների քաղաքական կամքից:
Ինչպես հայտնի է, Սամվել Բաբայանը ներկայումս բնակվում է Հայաստանում և քաղաքական ուժ ստեղծելու խնդիրներով է զբաղված, որի նպատակը նվազագույն ձայներ հավաքելն է, խորհրդարան մտնելն ու Նիկոլ Փաշինյանին աջակցելը՝ կոալիցիա կազմելու կամ ընդդիմություն խաղալու ճանապարհով:
Դրանով պայմանավորված՝ նրա նկատմամբ հարուցված քրեական գործերը, այդ թվում՝ իր պաշտոնավարման ընթացքում պետությանը հասցրած վնասի մասով, իշխանությունները ձգձգում են: Արցախյան մեր աղբյուրների փոխանցմամբ, միակ խնդիրը Հայաստանի իշխանությունների համար Արցախի նոր գլխավոր դատախազն է, որը որևէ քաղաքական թիմում չէ և ինքնուրույնություն է դրսևորում՝ փորձում է զերծ մնալ քաղաքական ճնշումներից»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։