|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՅԴ Հայաստանի ԳՄ հանրային կապերի գարսենյակի պատասխանատու. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.
«Հաղորդում հանցագործության մասին
Սամվել Բաբայանը Հ1-ի եթերում հայտարարում է, որ ուղիղ բանակցել է Բաքվի հետ։
ՀՀ Գլխավոր Դատախազությունը շատ օպերատիվ արձագանքում է այդ եթերի հայտարարություններին և Քր․ Օրենսգրքի երկու հոդվածով քրեական գործ է հարուցում։
Սակայն գործերը հարուցվում են ոչ թե Բաքվի հետ ուղիղ բանակցելու դրվագով, այլ եթերի ընթացքում Արցախի Հանրապետության պաշտոնյաների հասցեին հնչող մեղադրանքների դրվագներով։
Այսօր պատգամավոր Lilit Galstian-ը հրապարակային հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին վերոհիշյալ անձի Բաքվի հետ ուղիղ բանակցելու դրվագով։ Տեսնենք սրան որքան օպերատիվ կարձագանքի ՀՀ Գլխավոր Դատախազությունը»։