Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոքի քննությունը: Դատարանից Yerkir.am-ի լրագրողը հայտնում է, որ դատարանի շենքի առջև են հավաքվել Բաբայանի հարազատները, ազատամարտիկներ: Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը պահանջում է բեկանել առաջին ատյանի դատարանի հիշյալ որոշումը և ազատ արձակել Սամվել Բաբայանին:
Նշենք, որ նախորդ՝ ապրիլի 12-ին կայացած դատական նիստին Սամվել Բաբայանը ներկա չէր եղել, սակայն ցանկություն էր հայտնել մասնակցել բողոքի քննությանը: Դատարանը բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը նրա ներկայությունն ապահովելու համար դատական նիստը հետաձգելու մասին:
Հիշեցնենք, որ Հայաստան Վրաստանից «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է երեք անձ, այդ թվում` Սամվել Բաբայանը և նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրիք 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը» և 235.1. հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «Նախնական համաձայնությամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով խիստ ներգործող, թունավոր, պայթուցիկ, ռադիոակտիվ նյութերի, ճառագայթման աղբյուրների, միջուկային նյութերի, հրազենի կամ նրա բաղկացուցիչ մասերի, ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների մաքսանենգությունը»: