Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մինչ այս Կոմկուսը ներկայացված չի եղել ԱԺ-ում, բայց այս անգամ, վստահ են, իրենց տեղն ունենալու են. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար, նախընտրական ցուցակի առաջին համար Տաճատ Սարգսյանը:
Նա նշեց, որ մինչ այս եղած ընտրությունները կեղծել են, վերցրել Կոմկուսի ձայները, դրա համար էլ իրենք ԱԺ չեն մտել: Ըստ Սարգսյանի` եթե ԱԺ-ում չկա կոմունիստական գաղափարախոսություն, ուրեմն այդ ԱԺ-ն երկու ոտքով կաղում է: «Ցավոք, խորհրդային տարիներին ձեռք բերված բոլոր հաջողությունները զրոյի հավասարվեցին, և այսօր ունենք արտագաղթ ու սոցիալական ծանր պայմաններ, որոնց դեմ էլ պայքարելու ենք: Մեզ հաճախ հարցնում են` որտե՞ղ էր Կոմկուսն այս տարիներին, և ես կարող եմ պատասխանել` մենք այնտեղ էինք, որտեղ պետք է լիներ Կոմկուսը»,- ասաց նա:
Սարգսյանը նշեց նաև, որ Հայաստանում 49 քաղկոմ ու շրջկոմ ունեն, բայց ֆինանսական խնդիրներ կան` վարձակալության գինը բավական բարձր է: «Մենք 20 000 մարտիկ ունենք ու շատ հզոր համակիրներ, դրա համար էլ վստահ ենք մեր հաջողության մեջ: Մենք գաղափարախոսություն կրող կուսակցություն ենք»,- հավելեց նա: