|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Խորհրդային տարիներին մարմնավաճառություն չի եղել. այսօր լրագրողներին ասաց ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար, նախընտրական ցուցակի առաջին համար Տաճատ Սարգսյանը` խոսելով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի այն առաջարկի մասին, թե մարմնավաճառությունը պետք է օրինականացվի: «Ես դատապարտում եմ մարմնավաճառությունը»,- նշեց նա:
Ըստ Սարգսյանի` խորհրդային տարիներին հատուկենտ կանայք էին մարմնավաճառությամբ զբաղվում, և ամբողջ ազգը ճանաչում էր նրանց, մատնացույց անում ու ամոթանք տալիս: «Այդ տարիներին տակից ոչ մի բան չեն արել, չի եղել մարմանավաճառություն, իսկ հիմա չափն անցել է: Ես չեմ ասում` կախել մարմնավաճառներին, բայց թող Բագրատյանն էլ դասախոսություն չկարդա` օրինականացնելը որս է, պետք է ուղղակի արգելել այն, այսինքն` ճիշտ սերունդ դաստիարակել, կրթել մարդկանց, որ նման ճանապարհով չգնան»,- ասաց նա:
Հարցին, թե ինչպես իրենք պետք է պայքարեն մարմնավաճառության վերացման համար, Սարգսյանը պատասխանեց, թե «ռեցեպտը» հիմա չգիտի, բայց հաստատ այնպես են անելու, որ «դրանց քոքը կտրվի».«Չափազանցնում ու սարքում եք մեծ պատմություն, հո Եվայի և Ադամի ժամանակներում նման բաներ չե՞ն եղել»,- հավելեց նա: