Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Հայտնել ենք, որ այսօր Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում ընտրողներին իրենց նախընտրական ծրագիրն է ներկայացրել ՀՅԴ բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը և Կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Հանդիպմանը ներկա էր նաև Գեղարքունքի մարզից՝ ՀՅԴ-ի կողմից առաջադրված ռեյտինգային թեկնածու Իշխան Սաղաթելյանը, ով Դդմաշենցիներին դիմելով, նշեց, որ այս ընտրություններով է որոշվելու երկրի ապագան: «Մեր երկրում տարիներ շարունակ կուտակված խնդիրների չլուծման պատճառը սահամանդրական կարգն էր, որ գոյություն ուներ: Չկար իշխանության ճյուղերի փոխզսպման մեխանիզմներ, հիմա երկիրը կառավարվելու է խորհրդարանի կողմից, ուստի պետք է ունենալ որակյալ Ազգային ժողով»,- ասաց թեկնածուն:
Սաղաթելյանի խոսքով, պետք է նայել կուսակցություններից՝ ով ով է եղել: «Շատ կուսակցություններ իրենց անունները ընտրությունների նախաշեմին փոխում են, ինքներդ մտածեք՝ ինչո՞ւ են այդպես անում»,- ասաց նա, ապա դիմեց ներկաներին. «Եղե՞լ է մի դեպք, Դաշնակցությունը մի օր մի բան ասի, մյուս օրը՝ մեկ այլ բան. երբ մենք պնդում ենք խորհրդարանական համակարգն է երկիրը այս վիճակից հանելու ճիշտ ճանապարհը, շատերը հեգնում էին, բայց հիմա եկել են այդ նույն եզրահանգման»:
Ըստ նրա՝ առաջին քայլն արված է, մնում է երկրորդը՝ կատարել ճիշտ ընտրություն: «ՀՅԴ-ն գիտի՝ ուր է ուզում տանել այս երկիրը, դրա համար ունի կայուն թիմ, հավասարակշռված շարքեր»,- ասաց նա նկատելով՝ բոլորը խոսում են Արցախի հիմնախնդրից, բայց միայն Դաշնակցությունն ունի Արցախում կուսակցություն և աշխարհի բոլոր երկրներում ներկայություն:
Թեկնածուն խոստացավ ընտրվելու դեպքում վերհանելու է բոլոր խնդիրները, հասցնելու է դրանց լուծումը մինչև վերջ: «ԱԺ-ն պրակտիկա անցնելու տեղ չէ: Դուք պետք է որոշեք, արդյո՞ք ուզում եք խորհրդարանում տեսնել այնպիսի քաղաքական ուժեր, որոնք անուններ են փոխում, այնպիսի պատգամավորներ, ովքեր 5 տարին մեկ են ձեր աչքին երևում»,- ասաց Սաղաթելյանը, ապա հավելեց, որ եթե գնան ընտրությունների իրենց քվեն կարևորելով, ապա հաղթելու են հենց իրենք ու կառուցվելու է արդար ու հզոր Հայաստան: