Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսում հայ զինծառայողների հետ քայլել են Հայաստանի ռազմավարական գործընկերոջ` ՌԴ զինծառայողները, այն երկրի, որն իր անուրանալի աջակցությունն է բերում մեր երկրի անվտանգությանը. news.am-ի խնդրանքով անդրադառնալով զորահանդեսին ՌԴ 102-րդ ռազմակայանի զորախմբի մասնակցության կապակցությամբ հասարակության որոշ շրջանակների մոտ ձևավորված դժգոհությանը` ասել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
«Ռուսաստանի համար «օտար երկիր» արտահայտությունը կիրառելը ոչ միայն համահունչ չէ իրականությանը, այլև խորթ է հնչում բոլոր նրանց համար, ովքեր տարիների ընթացքում ՌԴ-ՀՀ համատեղ ռազմական ծրագրերի հաջող իրականացման ականատեսն են: Պետք է նաև նշեմ, որ զորահանդեսներին այլ պետությունների ստորաբաժանումների մասնակցությունը ընդունված միջազգային պրակտիկա է. օրինակ` ՀՀ զինված ուժերի պատվո պահակային վաշտը մի քանի ամիս առաջ մասնակցել է Իտալիայի ազգային տոնի առթիվ կազմակերպված զորահանդեսին: Նման պրակտիկա կա նաև Ֆրանսիայում»,- ասել է նա: