Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Իրավունք»-ը զրուցել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ՝ Արցախում ընթացող ընտրությունների, մասնավորապես, երկրորդ փուլով անցկացվող նախագահական ընտրությունների թեմայի շուրջ։
Yerkir.am-ը ներկայացնում է հատվածներ հարցազրույցից.
«Թեպետ Արցախում արտակարգ իրավիճակ է հայտարարված, բայց այդուհանդերձ, այսօր տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Թե ի՞նչ դիրքորոշում ունի ՀՅԴ-ն մրցակցող երկու թեկնածուի՝ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի եւ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի վերաբերյալ, հատկապես այս ոչ սովորական իրավիճակում, երբ ներքաղաքական լուրջ խմորումներ կան Արցախում, «Իրավունքը» հետաքրքրվեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՑ:
- ՀՅԴ տեղի կենտրոնական կոմիտեն հայտարարություն արել է այդ կապակցությամբ, որը ՀՅԴ-ի ամբողջական տեսակետն է: Նախ արձանագրել է, որ երկրորդ փուլում որեւէ թեկնածուի չի աջակցում եւ նաեւ գնահատական է տվել: Իսկ ինչ վերաբերում է այն ուժերին ու անհատներին, ովքեր փորձում են Արցախում իրավիճակն ապակայունացնել, ապա դատապարտելի եւ անընդունելի երեւույթ է: Արցախը փորձարկումների, ինքնահաստատվելու եւ քաղաքական հաշիվներ մաքրելու տեղ չէ: Ցանկացած քայլի եւ գործողության Արցախում պետք է շատ զգուշավորությամբ վերաբերենք:
- Կարծում եք՝ դեռ հնարավո՞ր է կանխել նման գործողությունները, թե՞ Արցախում կկրկնվի հայաստանյան սցենարը…
- Երբեք ուշ չէ կանխելու համար, բայց ակնհայտ է, որ ինչ-որ ուժեր կարողացան այս ժամանակահատվածում իրենց նպատակին հասնել, որովհետեւ այն սպիներն ու վերքերը, որ կան Արցախում, գնալով խորանում է, այլ ոչ թե բուժվում: Այս իմաստով մտահոգություններ ունենք, հատկապես, որ այն ժողովրդավարության, ազատ ընտրությունների քողի տակ է արվում: Սա չի նշանակում, որ մենք չենք ուզում ավելի ժողովրդավար Արցախ, ավելի լավ ընտրություններ ու քաղաքական մշակույթի ձեւավորում, բայց այն, ինչ արվում է, այս ամենի հետ կապ չունի»։
Հարցարույցն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում.