Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բացառվելու է մեր կյանքում անցյալի եւ ներկայի արատավոր բարքերը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը մայիսի 9-ին «Դիմադրություն» շարժման համազգային հանրահավաքի ժամանակ Ֆրանսիայի հրապարակում։
«Շատ է խոսվում՝ հանրահավաքի վայրում հայտնվում են մարդիկ, որոնք անընդունելի են և օդիոզ, նախկինում պաշտոն զբաղեցրած։ Շատերն ասում են՝ ի՞նչ գործ ունեն այդ մարդիկ հրապարակում։
Մենք որևէ մեկին անձնական հրավեր չենք տալիս այս հրապարակ գալու և որևէ մեկին չենք արգելում, բայց այս հրապարակից պատասխանատու կերպով հայտարարում եմ․ բոլոր այն մարդիկ, ովքեր հասարակության համար անընդունելի են՝ ապագա կառավարությունում որևէ տեղ և դերակատարություն չեն ունենալու։ Հետևաբար, եկեք սրանով այս խոսակցությունը փակենք»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․