Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների համագործակցության շրջանակում Արցախի Պաշտպանի ներկայացուցիչները փորձի փոխանակման նպատակով, սեպտեմբերից սկսած, տարբեր փուլերով երկշաբաթյա պրակտիկա են անցնում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։
Արցախի ՄԻՊ աշխատակիցները, մասնավորապես, ծանոթանում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի սկզբունքներին, քաղաքացիների հետ ունեցած առանձնազրույցների, բողոքների քննարկման առանձնահատկություններին։ Արցախցիները մասնակցում են բողոքների հիման վրա մշակվող կանխարգելիչ աշխատանքներին, մասնավորապես՝ զեկույցների ու հաղորդումների, Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումների ու հատուկ կարծիքների, օրենսդրական նախագծերի ու դրանց հիմնավորումների կազմման աշխատանքներին և այլն։ Կարևորելով Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ համագործակցությունը՝ փորձի փոխանակման պրակտիկան կկրի շարունակական բնույթ: