կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-19 16:43
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չեմ կարծում, որ Փաշինյանը վերընտրվելու հնարավորություն ունի, խնդիրն ուրիշ տեղ է․ Իշխան Սաղաթելյան

Ես հնարավորություն չեմ տեսնում, որ ընտրություններ կլինեն և Նիկոլ Փաշինյանը կվերընտրվի՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Բաղրամյան պողոտայում ասուլիսի ժամանակ։

Նա ասաց, որ Դաշնակցությունը հրաժարվում է Փաշինյանի կազմակերպմամբ արտահերթ ընտրություններից ոչ թե նրա համար, որ մտավախություն ունի, թե Փաշինյանը կվերընտրվի, թեև իրենք ամեն ջանք գործադրելու են, այլ խնդիրն ուրիշ տեղ է։

«Մոռացեք դա, ես ցանկացած պարագայում չեմ տեսնում, որ ինքը վերընտրվելու հնարավորություն ունի, խնդիրն ուրիշ տեղ է՝ կարող է դա նոր բախումների, նոր ճգնաժամի պատճառ դառնալ։ Բայց այն, որ ինքը որևէ շանս չունի ղեկավարելու մեր պետությունը և մեր ժողովրդին, դա ակնհայտ է, պարզապես կարող են նոր բախումներ լինել, այդ վտանգները տեսնում եմ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մինչ այդ նա հայտարարել էր մի քանի սցենար՝ ինչպես կարող է Փաշինյանը խուսափել ընտրություններից։

Մանրամասն՝ տեսանյութում․