Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ սկսվեց Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի դիակի դատաբժշկական փորձաքննությունը: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց Սարգսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը: Փաստաբանը միաժամանակ տեղեկացրեց, որ փորձաքննությանը միջազգային փորձագետներ չեն մասնակցում:
Նշենք որ Հաց բերողի մահվան մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պահանջով բողոքի ակցիաներ նախաձեռնած Շահեն Հարությունյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ լուծվել է միջազգային դատաբժշկին Հայաստան հրավիրելու հարցը: «Վրաստանից դատաբժիշկներ են գալիս Արթուրի համար»,-գրել էր նա:
Սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ միջազգային փորձագետ չի գալու, իսկ Արթուր Սարգսյանի մարմինը 48 ժամից ավելի պահելու դեպքում հնարավոր է նորմալ արդյունքներ չարձանագրվեն:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանի մահվան պատճառները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի կատարմանը հնարավորություն է տրվել մասնակցելու տուժողի իրավահաջորդին և նրա ներկայացուցիչներին։ Տուժողի իրավահաջորդը և նրա ներկայացուցիչները միջնորդել էին նախաքննական մարմնին փորձաքննությանը ներգրավել նաև միջազգային փորձագետներին։
Միջնորդությունը բավարարվել էր: Փորձաքննության համար առգրավվել են ոչ միայն «Արմենիա» բժշկական կենտրոնում Արթուր Սարգսյանի հիվանդության պատմագիրը, այլ նաև՝ շտապօգնության, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում նրա առողջական վիճակի վերաբերյալ առկա բժշկական փաստաթղթերը։ Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Հաց բերող Արթուր Սարգսյանը մահացել է մարտի 16-ին՝ «Արմենիա» ԲԿ-ում: