|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արդեն հայտնել ենք, որ երեկ Ռուսաստանի ՆԳՆ-ն ստացել է Հրաչյա Հարությունյանի գործով հոգեբուժական և ավտոտեխնիկական փորձաքննությունների արդյունքները: Հրաչյա Հարությունյանը և նրա դատապաշտպանը փորձաքննության արդյունքներին ծանոթացել են այսօր:
Այսպիսով՝ փորձաքննությունը ապացուցել է Հրաչյա Հարությունյանի մեղքը Մերձմոսկվայում տեղի ունեցած վթարում: Ըստ փորձաքննության՝ Հարությունյանի գործողություններում ճանապարհային երթևեկության կաննոների և մեքենայի շահագործման խախտում է հայտնաբերվել: Բացի այդ` հայտնի է դարձել, որ նրա վարած բեռնատարը երկար ժամանակ չի անցել տեխնիկական սպասարկում: «Դա հանգեցրել է նրան, որ մեքենայի արգելակող համակարգն արդյունավետ չի աշխատել, ինչի մասին մեղադրյալը պետք է տեղյակ լիներ»,- նշվում է ՆԳՆ-ի հայտարարությունում:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Մերձմոսկվայում Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի արդյունքում զոհվել էր 18 մարդ: Հարությունյանը հրաշքով էր փրկվել: