|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ադրբեջանում գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստացվել է: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել են ԱԱԾ-ից` հավելելով, որ քանի դեռ նախաքննություն է ընթանում, փորձաքննության եզրակացությունը չի կարող հրապարակվել:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսի 7-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ` 32-ամյա Կարեն Պետրոսյանը գերի էր ընկել: Ադրբեջանը նախ տեսանյութ էր հրապարակել, որում ակնհայտ երևում էր, թե ինչպես են Կարենին խոշտանգելով ցանկալի «խոստովանություն» կորզում, իսկ մեկ օր անց հայտարարվել էր, որ գերեվարված երիտասարդը իբր հանկարծամահ է եղել, կամ, ըստ ադրբեջանական վարկածի, մահը տեղի է ունեցել սուր սրտանոթային անբավարարության հետևանքով:
Հարուցված քրեական գործի շրջանակներում քննության առարկա են դարձել հայ գյուղացու գերեվարման վերաբերյալ համացանցում հայտնված տեսագրությունները, որոնցում առկա են նրա նկատմամբ բռնության գործադրման փաստեր։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: