|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Ժամեր անց Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայում տեղի կունենա Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի նկատմամբ նշանակված դատահոգեբանական եւ դատահոգեբուժական համալիր փորձաքննությունը: Փորձաքննությանը ներկա կգտնվեն Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչներից Երեմ Սարգսյանը, Լուսինե Սահակյանը և Միհրան Պողոսյանը:
Հիշեցնենք, որ Պերմյակովի նկատմամբ նման փորձաքննություն նշանակել էր ռուսական կողմը: Գյումրիի ռուսական կայազորի դատարանում Պերմյակովի դասալքության, նրա կողմից զենքի հափշտակության և կրելու գործով նիստի ընթացքում հրապարակված դատահոգեբուժական, դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն` Պերմյակովի մոտ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ չկան: Նա ագրեսիվ վարք ու թմրանյութերից կախվածություն չունի և պիտանի է ծառայությանը:
Սակայն նիստին ներկա` Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները նկատել էին, որ Պերմյակովի վարքը տարօրինակ է: «Ռուսական կողմի դատաքննության ընթացքում Պերմյակովը ցուցմունք չէր տալիս, որևէ բան չէր խոսում, նրա պահվածքը շատ տարօրինակ էր: Նրա պահվածքն այնպիսի հետևության է հանգեցնում, որ նա, միանշանակ, որոշակի խնդիրներ ունի»,- ասել էր իրավահաջորդներից մեկի փաստաբան Լուսինե Սահակյանը: