Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ հունվարի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում. Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչ` 19-ամյա Նարինե Բրոյանի` «Մուրացան» ԲԿ տեղափոխված 2 օրական երեխան մահացել էր: Նարինեի հարազատները մեղադրում են ծնունդն ընդունող բժշկին` «Արմավիր» ԲԿ-ի մանկաբարձ Նշան Գևորգյանին:
Նշան Գևորգյանը, ի դեպ, որոշ ժամանակ աշխատանքի չէր գնում, իսկ հիմա արդեն բնականոն հունով անցել է գործի:
Ծննդկանի սկեսրայրը` Ռուստամ Իսայանը, Yerkir.am-ի հետ զրույցում նշեց` թեև մինչև հիմա էլ նույն կարծիքին են` բժիշկն է մեղավոր նորածնի մահվան մեջ, սակայն որոշել են չբողոքել:
«Գրավոր բողոք չենք ներկայացրել, թողել ենք նրանց հայեցողությանը ու բժշկի խղճին: Երեխային պետք է նորից դատական փորձաքննության ենթարկեին, մենք էլ արդեն թաղումն արել էինք ու չուզեցինք արտաշիրմում անել: Հետո մի բան էլ կա` հիմա բժիշկներն իրար պաշտպանում են. ո՞վ դիմացինին կմեղադրեր»,- ասաց Իսայանը:
Հիշեցնենք, որ Նշան Գևորգյանի կենսագրության մեջ ուշագրավ փաստեր կան. նա երկու անգամ արդեն հայտնվել է դատական քաշքշուկներում, երկու անգամ էլ` մասնագիտական գործունեության կանոնները խախտելու համար: Հետաքրքիր է այն փաստը, որ Գևորգյանը երկու դեպքում էլ պատժվել է` ինչ-որ ժամանակով միայն ազատվելով աշխատանքից` պաշտոնի իջեցմամբ: Այսինքն` եթե ժամանակին Գևորգյանը «Արմավիր» բժշկական կենտրոնի տնօրենն էր, առաջին դատական գործից հետո դարձել է կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, իսկ երկրորդ դատական գործից հետո բաժանմունքում սկսել է աշխատել որպես մանկաբարձ-գինեկոլոգ: