Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու բժշկական կենտրոնում նորածնի մահվան պատճառները:
2017 թվականի ապրիլի 4-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ ծննդատան բժշկուհու կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով իր որդին մահացել է ծնվելուց երկու օր անց:
Նախնական տվյալներով՝ համապատասխան ուղեգրով կինը ապրիլի 1-ին տեղափոխվել է ծննդատուն, որտեղ պետք է իրականացվեր կեսարյան վիրահատություն։ Ապրիլի 2-ին կինը ծննդաբերել է տղա երեխա, իսկ ապրիլի 4-ին բժիշկները հայտնել են, որ երեխան մահացել է առողջական խնդիրների պատճառով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նորածնի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: