Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնել ենք, որ նախօրեին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 17 օրական երեխա է մահացել: Ըստ «Փաստինֆո»-ի՝ երեխայի ծնողները համարում են, որ բժիշկների կողմից ոչ ճիշտ բուժօգնություն է ցուցաբերվել, ինչի հետևանքով էլ երեխան մահացել է:
Yerkir.am-ի հետ զրույցում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը հայտնեց, որ երեխան ծնվել է բնածին երկու ծանր՝ կյանքի հետ անհամատեղելի արատներով:
«Երեխան եղել է անհաս՝ 1 կգ 600 գրամ, ծնվել է ծանր շնչառական անբավարարությունով ՝ պայմանավորված թոքերի թերզարգացմամբ, կերակրափողի մի ծայրը փակ է եղել, ստամոքս գնացող հատվածը միացված է եղել շնչափողին: Վիրահատել ենք, եթե ստացվեր՝ կապրեր, բայց նման բարդություններով ծնված երեխան չի կարողացել պայքարել՝ արդյունքում մահացել է»,-ասաց նա՝ նշելով, որ եթե անգամ երեխային չվիրահատեին, միևնույն է՝ մահանալու էր:
Դալաքյանը հայտնեց, որ ծնողները երեխային վիրահատելու գրավոր համաձայնություն են տվել՝ ստորագրել, և որ առաջին իսկ պահից տեղյակ էին, որ փրկվելու շանսն աննշան էր:
«Պարզ է, ամեն ծնող դժգոհ է, բայց մեր բժիշկներն օր ու գիշեր աշխատել են , 17 օր պայքարել փոքրիկի կյանքը փրկելու համար, ինչը, ցավոք, չի ստացվել»,-ասաց նա:
Մանկական վիրաբույժի խոսքով՝ իրենց հիվանդանոցում տարեկան մոտ 10.000 հիվանդ երեխա է ընդունվում, որոնցից 70-100–ը մահանում: Ընդ որում՝ մահվան դեպքերի մեծ մասը պայմանավորված է բնածին արատներով: