կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-01 12:15
Հասարակություն

«Մեռած մարդուն ի՞նչ օգնություն ցույց տաս». Սպիտակի ԲԿ-ի տնօրենը՝ նորածնի մահվան մասին. news.am

«Մեռած մարդուն ի՞նչ օգնություն ցույց տաս». Սպիտակի ԲԿ-ի տնօրենը՝ նորածնի մահվան մասին. news.am

Սպիտակի բժշկական կենտրոն բերված 40 օրական երեխան արդեն մահացած էր. News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է հիվանդանոցի տնօրեն Արսեն Մկրտչյանը:

 

«Երեխային բերել են արդեն մահացած վիճակում, հերթապահ քույրը ասել է, որ երեխան չկա, հարազատները ասել են՝ ուր տանենք, Կիրովական ենք տանում, քույրն էլ ասել է՝ տարեք Նարեկ՝ մանկական բաժանմունք»,-ասաց տնօրենը՝ հավելելով, որ քույրը ոչ թե պետք է ասեր, որ երեխան չկա, այլ պետք է ասեր, որ երեխան մահացած է: Նա տեղեկացրեց, որ երբ երեխային բերել են, իրենց մոտ լույսերը անջատած է եղել, քաղաքում ինչ-որ վթար է եղել, բայց 5 րոպե անց լույսերը եկել են: Երեխային չի հասցրել զննել նաեւ հերթապահ բժիշկը, մինչեւ սենյակից եկել է, արդեն նրան տարել են:

 

«Մեռած մարդուն ի˚նչ օգնություն ցույց տաս»,- ասաց տնօրենը՝ ի պատասխան հարցի, թե իրենց մոտ որեւէ բան արվել է, թե ոչ: Բժիշկն հայտնեց, որ նախնական վարկածով՝ երեխայի մոտ թոքաբորբ է եղել, թեեւ ամեն ինչ ցույց կտա դատաբժշկական փորձաքննությունը:

 

Ավելի վաղ ՀՀ Քննչական կոմիտեից հայտնել են, որ այս տարվա նոյեմբերի 16-ին` ժամը 06:10-ի սահմաններում, բուժօգնություն ստանալու նպատակով ծնողների կողմից «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է տեղափոխվել Լոռու մարզի Ջրաշեն գյուղի մանկահասակ բնակչուհի, 2014 թվականի հոկտեմբերի 7-ին ծնված Նարինե Խաչատրյանը, սակայն բուժսպասարկում իրականացնող բժիշկները վերջինիս բուժօգնություն չեն ցուցաբերել, առաջարկել են նրան տեղափոխել «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն։ Այսինքն՝ չեն կատարել իրենց մասնագիտական պարտականությունները, դրանց նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերել, ինչն առաջացրել է երեխայի մահը»,- գրում է կայքը:

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: