Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Aravot.am-ի տեղեկություններով՝ երեկ վիճաբանություն, ապա ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀԿ-ի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի թիմակիցների եւ «Ծառուկյան» դաշինքով առաջադրված պատգամավորության թեկնածու Վահան Կարապետյանի («Չերրի» ռեստորանային համալիրի սեփականատեր) միջեւ:
Վահան Կարապետյանը եւ նրա թիմակիցներից եւս 4 հոգի տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ են ստացել: Տուժողներ կան նաեւ Արման Սահակյանի թիմակիցներից: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ նախկինում Վահան Կարապետյանի թիմակից եւ մտերիմներից մեկը այժմ աշխատում է Արման Սահակյանի թիմում եւ առաջիկա ընտրություններում ձայներ է ապահովելու Արման Սահակյանի համար:
Վերջինս, ըստ մեր տեղեկությունների, «չարաշահել» է նախկին կապերը՝ փորձելով այժմ Վահան Կարապետյանի որոշ համակիրների ներգրավել Արման Սահակյանի թիմ: Վահան Կարապետյանը եւ նրա հավատարիմ «զինակիցները» երեկ առավոտյան զրույց են ունեցել այդ երիտասարդի հետ եւ նախազգուշացրել, որ սահմանները չանցնի: Զրույցը վերաճել է լեզվակռվի, ապա քաշքշոցի: Երեկոյան Լենինգրադյան փողոցում գտնվող «Արաքս» խանութի մոտ վիճաբանությունը շարունակվել է՝ վերաճելով լուրջ կռվի:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում