Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ երեկ հոսպիտալացվել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: ԱԺ հասարակայնության և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Սահակյանն իրեն լավ է զգում:
Հարցին, թե ճի՞շտ են լուրերը, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ որդու ծննդյան օրվա միջողառմանն է մասնակցել, որի ժամանակ էլ վատ է իրեն զգացել, Բաբայանը պատասխանեց, որ դրանք տեղեկություններ են, որոնք կլինեն:
Անդրադառնալով այն տեղեկությանը, թե որդու ծննդյան օրը Գալուստ Սահակյանը փոքր-ինչ գինովցած է եղել, և դրա համար էլ նրա ինքնազգացողությունը վատացել է, նա ասաց, որ չգիտի: «Նույն տեղում չեմ եղել, իսկ այն, որ երեկ նրա որդու ծննդյան օրն է եղել` այո, այդպես է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոսպիտալացվել էր երեկոյան, այժմ նա շարունակում է գտնվել թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար, նրա ինքնազգացողությունը լավ է: Այս պահին հիվանդանոցում է նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: