Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
«Հայկական ժամանակը» գրում է.«Գալուստ Սահակյանի որդու՝ ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի գլխին սև, մութ ամպեր են կուտակվել։
Ըստ շրջանառվող տեղեկությունների, նա ցածր գներով իր մերձավորներին է վաճառել կառավարության հայտարարած օպտիմալացման ծրագրի արդյունքում իր ղեկավարած գերատեսչության հաշվեկշռում հայտնված ծառայողական մեքենաները։ Պետգույքի կառավարման վարչության տիրապետության տակ հայտնված գույքը պետք Է վաճառվեր աճուրդով։ Դա այդպես էլ եղել է, սակայն աճուրդի մեկնարկային գինն է շատ ցածր եղել, և որոշ դեպքերում աճուրդը շատ աննկատ է անցկացվել, ու մեքենան վաճառվել է հենց մեկնարկային ցածր գնով։ Կառավարության փոփոխությունից հետո այս իրողությանը հայտնվել է Կարեն Կարապետյանի ուշադրության տակ։ Ըստ որոշ տեղեկությունների, վարչապետը, մեղմ ասած, այնքան էլ չի համակրում պետգույքի կառավարման վարչության ղեկավարին, բայց հաշվի առնելով ՀՀԿ-ի «հին գվարդիայի» կարկառուն ներկայացուցիչ Գալուստ Սահակյանի անխուսափելի դժգոհությունը, դեռ ձեռնպահ է մնում նրան ազատելուց։ Չի բացառվում, սակայն որ նա դա անի առաջիկայում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։