| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մոսկվայում մարտի 14-ին երկու հայ եղբայրների մասնակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է կրակոցներով. հայտնում է Комсомольская правда-ն: Վիճաբանությունը տեղի է ունեցել մասնավոր և լիցենզիա ունեցող տաքսիստների միջև:
Տեղեկության համաձայն` երկու հայ եղբայրները «Ժիգուլի»-ով, որը պատկանել է նրանցից մեծին՝ Հրաչիկին (անունները փոխված են), մոտեցել են վիճաբանության վայրին: Հրաչիկը մասնավոր տաքսի է վարել, այդ գործում նրան օգնել է փոքր եղբայրը՝ Վարդանը: Այդ օրը Վարդանը նստած է եղել վարորդի կողքին: Երբ մեքենան կայանել են ավտոբուսային կանգառի մոտակայքում, մեքենայի մոտ կանգնել է քաղաքային տաքսի, որից դուրս են եկել երկու տղամարդ: Նրանք, բացելով «Ժիգուլի»-ի դուռը, նստել են հետևի նստատեղին: Առանց ավելորդ խոսքերի` նրանցից մեկը գրպանից հանել է տրավմատիկ ատրճանակը, պահել Հրաչիկի գլխին և հրամայել գնալ մոտակա բակերից մեկը: Երբ ավտոմեքենան ժամանել է նշված տեղը, Վարդանը փորձել է կտրուկ շարժումով հեռացնել ատրճանակը եղբորից, բայց տղամարդը սեղմել է ձգանը, և փամփուշտը դիպել է Հրաչիկի գլխին: Վարդանը դուրս է եկել մեքենայից ու ստացել հրազենային վիրավորում մեջքի և ոտքի շրջանում: Հրաչիկը վերակենդանացման բաժանմունքում է, իսկ նրա եղբայրը՝ քաղաքային հիվանդանոցի վնասվածքաբանական բաժնում:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «խուլիգանություն» հոդվածով: