|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Մոսկվայի արևելքում ծեծկռտուքի հետևանքով մեկ հայ է սպանվել, երկուսը՝ վիրավորվել։ Տուժածները, ըստ նախնական տեղեկությունների, հայ երկվորյակ եղբայրներ են. գրում է Antituran թելեգրամյան ալիքը։
«Կիրակի գիշերը Ռուսակովսկայա փողոցում ժամը 3.30-ի սահմաններում «Բաքվի բակ» ռեստորանի մոտ բախում է սկսվել քաղաքացիների միջև, որը վերաճել է դանակահարության։
Արդյունքում՝ ծանր վիրավորվել են երեք հայաստանցիներ, որոնցից երկուսը երկվորյակ եղբայրներ են՝ 30 տարեկան։ Նրանցից մեկը մահացել է հաջորդ օրը հիվանդանոցում, երկրորդը հոսպիտալացվել է ստամոքսի վնասվածքով։ Երրորդ տուժածը նույնպես բնիկ հայաստանցի է, նա կրծքավանդակի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։
Հանցագործություն կատարելու կասկածանքով հետախուզվում է մի տղամարդ՝ ենթադրաբար, 25-30 տարեկան ադրբեջանցի. պարզվում են կոնֆլիկտի դրդապատճառները»,- գրում է ալիքը։
Ըստ նախնական տվյալների՝ վիճաբանությունը ծագել է այն բանից հետո, երբ ռեստորանի հայ այցելուները նկատել են, որ իրենց տրամադրված հաշիվը չի համապատասխանում կատարված պատվերին։