|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Այսօր երեկոյան ժամը 7-ին Մոսկվայի Դաեւյան խաչմերուկի երկրորդ տան մոտ կայանած ավտոմեքենայում հայտնաբերվել է գլխին հրազենային վնասվածք ստացած մի տղամարդու մարմին:
Ըստ «Ինտերֆաքս»գործակալության սպանվածը Հայաստանցի գործարար Արա Խաչատրյանն է: Նա ալկոհոլային արտադրանքի վաճառքով զբաղվող «Լուդինգ-ՍՊԲ» ընկերության գլխավոր տնօրենն էր:
«Լուդինգ ՍՊԲ»-ն հանդիսանում է Ռուսաստանում էլիտար ալկոհոլային խմիչքի խոշորագույն ներկրողներից մեկի պետերբուրգյան մասնաճյուղը: Հայաստանում «Լուդինգ ՍՊԸ»-ի գործընկերը «Մուլտի Գրուպ» կոնցեռնին պատկանող Երեւանի կոնյակի, գինու, օղու «Արարատ» կոմբինատն է: