|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ազգությամբ ադրբեջանցի բուժքույրը փորձել է հայ երեխա սպանել. գրված է http://armish1.livejournal.com բլոգում:
Բլոգերի ղարաբաղցի ծանոթները հանգստացել են Սոչիում: Նրանց 8-ամյա որդին աղիքային ինֆեկցիա ախտորոշմամբ ծանր վիճակում հայտնվել է հիվանդանոցում:
Բուժքույրն անընդհատ համոզել է երեխայի մորը հանգստանալ, քնել: Երկու օր անց, երբ տղայի վիճակը փոքր-ինչ լավացել է, մայրը, անսալով բուժքրոջ հորդորներին, պառկել է որդու կողքը` հանգստանալու: Երբ արթնացել է որդին եղել է արնաթաթախ եւ անգիտակից վիճակում, իսկ բուժքույրն անհետացել է: Երեխայի հայրը գտել է նրան, պահանջել ցույց տալ անձնագիրը: Պարզվել է բուժքույրն ադրբեջանուհի է: Իմանալով, որ երեխան Ղարաբաղից է` նա կտրել է տղայի ոտքի երակը:
Ըստ բլոգերի` բուժքույրը ձերբակալվել է:
Հաշվի առնելով, որ դեպքի կապակցությամբ պաշտոնական տեղեկատվություն չկա, Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթն իր լրագրողական հետաքննությունն է անցկացնում այդ գործով: