կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-14 16:48
Աշխարհ

Մոսկվայում սպանել են հայ մարզիկի. Աշոտ Բոլյանը ՀՀ քաղաքացի էր

Մոսկվայում սպանել են հայ մարզիկի. Աշոտ Բոլյանը ՀՀ քաղաքացի էր

Մոսկվայում գնդակահարել են թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն (Քիքբոքսինգի համաշխարհային պրոֆեսիոնալ ասոցիացիայի վարկածով) Աշոտ Բոլյանին. Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ նա ՀՀ քաղաքացի էր:

«Հայտնում ենք, որ դեսպանությունը կապ է հաստատել ՌԴ համապատասխան մարմինների հետ՝ Մոսկվայում հայազգի մարզիկ Ա. Բոլյանի սպանության դեպքի վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկատվության առնչությամբ։ Ըստ դեսպանությանը փոխանցված տվյալների, 1979 թ.-ին ծնված Ա․Բոլյանի դին հայտնաբերվել է նոյեմբերի 13-ի երեկոյան Մոսկվայի հարավ-արևմուտքում (Նախիմովսկի պողոտա 59 հասցեում): ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի քննչական գլխավոր վարչությունը դեպքի առնչությամբ հարուցել է քրեական գործ»,- հայտնում է դեսպանությունը: 

Ռուսական ՏԱՍՍ-ը հաղորդել է, որ նոյեմբերի 13-ի երեկոյան 40-ամյա մարզիկը Նախիմովսկի պողոտայում գտնվող տնից դուրս Է եկել դեպի իր ավտոմոբիլը, որտեղ անհայտ անձը մի քանի անգամ կրակել է նրա վրա, այդ թվում՝ գլխին, եւ փախել: ՌԴ-ի Քննչական կոմիտեի Մոսկվայի Գլխավոր քննչական վարչության (ԳՔՎ) պաշտոնական ներկայացուցիչ Յուլյա Իվանովան հայտնել է, որ Մոսկվայի ԳՔՎ-ի քննչական մարմինների կողմից հարուցել Է քրեական գործ ՌԴ-ի Քրեական օրենսգրքի 105-րդ հդվածի 1-ին մասով («Սպանություն») եւ 222-րդ հոդվածի 1-ին մասով («Զենքի ապօրինի շրջանառություն») նախատեսված հանցագործությունների հատկանիշիներով: 

40-ամյա Աշոտ Բոլյանը թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն է Քիքբոքսինգի համաշխարհային պրոֆեսիոնալ ասոցիացիայի վարկածով եւ տարբեր միջազգային մրցախաղերի 17-ակի չեմպիոն: Գլխավորում Էր Հայկական մարզական ֆեդերացիաների համաշխեարհային ասոցիացիան: Բացի դրանից, նա Մոսկվայում գրանցված «Կարատ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրենն Էր, ընկերություն, որը կապված Էր սպորտի ոլորտի հետ: