Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Դաշնակցությունը Արցախի խնդիրն առանձին չի դիտարկում, քանի որ դա Հայ դատի անբաժան մասն է, իսկ Ադրբեջանի հետ Հայաստանի հակամարտությունը` պանթուրքական ծավալապաշտության դեմ պայքար. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, թիվ 3 ընտրատարածքում ռեյտինգային ցուցակով առաջադրված Արթուր Եղիազարյանը:
Նրա խոսքով` այսօր Դաշնակցության համար ամենակարևոր խնդիրը բանակի մարտունակության բարձրացումն է, ուստի պետք է վերանայել բանակի ռազմավարությունը, մոտեցումները:
«Խաղաղություն մենք կարող ենք հարկադրել` միայն լավ պատրաստված լինելով: Հզոր բանակի ձևավորումն էլ դիտարկում ենք ազգ-բանակ գաղափարախոսության շրջանակում` ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմամբ: Մեր պաշտպանության հարցում պետք է դառնանք ինքնաբավ, ոչ թե սպասենք, տեսնենք` որտեղից կարող ենք միջոցներ հայթայթել զինամթերքի ձեռք բերման համար: Իսկ մարտավարության հարցում բանակը պետք է պաշտպանվողից անցնի պատժիչ-կանխարգելիչ մարտավարության»,- ասաց Արթուր Եղիազարյանը:
ՀՅԴ-ն առաջարկում է, որ, բացի զորակոչայինից, ձևավորվի նաև պրոֆեսիոնալ բանակ` պահեստային պրոֆեսիոնալ ստորաբաժանումներով: Ըստ Եղիազարյանի` Դաշնակցությունը բանակցային գործընթացին այլընտրանք չի տեսնում, խնդիրը պետք է խաղաղ կարգավորվի:
«Դաշնակցության համար առաջնահերթ է Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում: Դրանից հետո միայն մենք տեսնում ենք բանակցային գործընթացի միջոցով փուլային կարգավորում` Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումից մինչև Արցախի միացում Հայաստանին»,- ասաց նա: