կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-13 10:45
Տարածաշրջան

Նարինջ են քամել. Էրդողանի կուսակիցների բողոքի «յուրահատուկ» ցույցը՝ ընդդեմ Հոլանդիայի

Նարինջ են քամել. Էրդողանի կուսակիցների բողոքի «յուրահատուկ» ցույցը՝ ընդդեմ Հոլանդիայի

Նախորդ շաբաթ Հոլանդիաում նույնպես չեղարկվել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի մասնակցությամբ  կայանալիք «Այո` սահմանադրական բարեփոխումներին» խորագրով հանրահավաքը: 

Ըստ Demokrathaber-ի՝ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության երիտասարդական թևի անդամները Հոլանդիայի դեմ բողոքի «յուրահատուկ» ցույց են կազմակերպել:

«Ֆաշիստ Հոլանդիա» գրություններով պաստառներ պարզած ԱԶԿ-ականները նարինջ են քամել, ապա՝ ըմպել հյութը՝ ի նշան Հոլանդիայի դեմ բողոքի:

«Ստոր, անհանդուրժող և ֆաշիստական Հոլանդիան, որի մարդկային մակարդակը իջել է ծովի մակերեսից ցածր, ինչպես նրանց հողերի թիվը, խոչընդոտել է մեր նախարարի նախընտրական հանրահավաքի անցկացմանը, ինչպես նաև այս անբարո արարքի դեմ բողոքող թուրքերին… Մեզ համար նարնջի կեղևի չափ արժեք չունեցող Հոլանդիան չի վարանել անել մի քայլ, որի համար հետագայում զղջալու է: Զղջալու են»,- հայտարարել է կուսակցության երիտասարդական թևի նախագահ Էմրե Քահրամանը:

AKP'liler Hollanda'yı portakal sıkarak protesto etti