|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան, Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը փետրվարի 27-ին Հաագայում կանցկացնեն բողոքի ցույց՝ ի հիշատակ Սումգայիթի, Գանձակի և Բաքվի հայ նահատակների:
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայից տեղեկացրին, որ մեկնարկը կտրվի Խաղաղության պալատի մոտից, որից հետո հանրահավաքի մասնակիցները բողոքի քայլարշավով կուղևորվեն դեպի Ադրբեջանի դեսպանատուն:
Միջոցառման նպատակն է ոգեկոչել Սումգայիթ, Գանձակ, Բաքու և այլ քաղաքներում 1988, 1990 թթ. Ադրբեջանի կողմից իրականացված հայերի ջարդերի ժամանակ զոհվածների հիշատակը, ինչպես նաև բողոքի ձայն բարձրացնել ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ շարունակվող ագրեսիայի:
Նույն օրը հոլանդահայ համագործակցող կազմակերպությունների պատվիրակությունը նամակով դիմելու է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարին, ինչպես նաև Նիդերլանդների խորհրդարանին Արցախի կարգավիճակին առնչվող հարցերի վերաբերյալ: Նամակում անդրադարձ կա նաև Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին և Ղարաբաղը բանակցության կողմ դարձնելու հարցին: