|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Կալինինգրադում ծնված 7 միլիարդերորդ երեխայի` Պյոտրի մայրիկին Հարավային Աֆրիկայի դեսպանատան ու Ցիտրուսային ասոցիացիայի կողմից շնորհվել է վկայական, որով նա կստանա մեկ տոննա նարինջ:
ՌԻԱ «Նովոստի»-ն տեղեկացնում է, որ Հարավային Աֆրիկայի ֆերմերների նամակը, ծաղիկները եւ նարինջներով լի խորհրդանշական զամբյուղը փոքրիկի մայրիկին է հանձնել ասոցիացիայի ռուսաստանյան ներայացուցիչ Իրինա Մերկելը:
Երեխայի ծնողները կարող են 1 տոննա կշռով նարինջը ստանալ մաս-մաս:
Ի դեպ` Պետյա Նիկոլաեւը Ռուսաստանում ծնված «7 միլիարդերորդ» երեք երեխաներից մեկն է, իսկ մեկ տոննա նարինջ ստացել են նաեւ ռուսաստանաբնակ մյուս երկու փոքրիկները:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը պաշտոնապես հոկտեմբերի 31-ն ընտրել էր օր, երբ մարդկության թիվը կհասնի 7 միլիարդը: 7 միլիարդերորդ մարդուն ընտրելու խորհրդանշական գործողություններ են տեղի ունեցել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում` Հայաստանում: