կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-10 14:43
Քաղաքական

ՀՎԿ-ի հավաքին եկած ընտրողը մատնեց իրեն

ՀՎԿ-ի հավաքին եկած ընտրողը մատնեց իրեն

Այսօր Արաբկիրում ընտրողներից մեկը հարց ուղղեց «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին: «Ամեն տարի ասում եք` ժողովուրդը չքավոր է, փողը կարող է վերցնել և ընտրել: Հիմա ես լսել եմ` փողը վերցնում ես, հատուկ հեռախոս են տալիս հետը, որ նկարես: Ինչպե՞ս եք վերաբերվում այս հարցին»,- հետաքրքրվեց ընտրողը:

Ի պատասխան՝ Բաղդասարյանը բացատրեց քվեարկության կարգը՝ հավաստիացնելով, որ այս անգամ կարուսելի մեթոդը չի գործի: «Ես ուզում` եմ մենք էդ հոգեբանությունից ազատվենք: Մինչև 2025 թիվը 5 հատ ապրիլի 2 կա, հո մենք թաղի տղա չե՞նք ընտրում, մենք ընտրում ենք մեր երկրի քաղաքական ղեկավարությանը: Մարդու մտքին տեղ ըլնի»,- ասաց նա:

Ընտրողներից մեկն էլ դժգոհեց, որ Արաբկիրի անձնագրային բաժանմունքում ձգձգում են, իրեն բլանկ չեն տալիս, որ շրջանում ապրող բարեկամների բերի և իր տան վրա գրանցի, որպեսզի ընտրություններին Երևանում ընտրեն: «Իմ ծանոթներից 10-15 հոգի սպասում են բլանկին, որ գրանցվեն մեր տան վրա ու մասնակցեն ընտրությանը, շատ շրջանի բարեկամներ կան, որ ուզում են գան` մեզ մոտ ընտրեն»,- մատնելով իրեն՝ ասաց բնակիչը:

Ի պատասխան՝ Արթուր Բաղդասարյանն ասաց, որ ինքը կողմ է, որ ամեն մեկն իր բնակավայրում ընտրի: