Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Արդեն տեղեկացրել ենք, որ հունիսի 7-ին Աբովյանում քաղաքապետի ընտրություններում առաջադրված թեկնածուներից երկուսի անուն-ազգանունը, անգամ` հայրանունը համընկնում են՝ Հարությունյան Արթուր Գեղամի: Մեկը հանրությանը հայտնի Պալաչն է:
Yerkir.am-ը ԿԸՀ մամուլի պատասխանատու Հերմինե Հարությունյանից փորձեց ճշտել, թե թեկնածուների անվան, ազգանվան և հայրանվան համընկնման դեպքում, օրենքի շրջանակներում, ի՞նչ կարգավորումներ են նախատեսվում, ինչպե՞ս պետք է ընտրողը քվեաթերթիկում տարբերի մի Հարությունյան Արթուրին` մյուսից:
Մամուլի պատասխանատուն տեղեկացրեց, որ, համաձայն օրենսդրության, թեկնածուների անունների դիմաց նշվում է նաև նրանց ծննդյան թիվը:
Մեր դիտարկմանը, թե դա, միեւնույն է, մոլորության մեջ է գցում ընտրողներին, ի վերջո, նրանք պարտավոր չեն իմանալ, թե կոնկրետ, որ թվականին է ծնվել իրենց ցանկալի թեկնածուն, Հարությունյանը պատասխանեց. «Այդ դեպքում արդեն պետք է թեկնածուներն իրենց աշխատանքը տանեն ընտրողների հետ»:
Ուշագրավ է, որ թեկնածուներից Պալաչը ծնվել է 1975 թվականին, մյուս Արթուր Հարությունյանը՝ 1976 թվականին: