Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Սլովենիայում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության նախավերջին տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանը պարտության է մատնել ադրբեջանցի Աբդուլա Գադիմբայլիին։ Այս մասին հաղորդում է chess24.comը։
Սարգսյանը խաղացել է սպիտակ ֆիգուրներով, և այժմ նա 8 միավորով առաջնության առաջատարն է։
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն անցկացվում է Սլովենիայի Բրեժիցե քաղաքում: Այն բաղկացած է 11 տուրից և անցկացվում է շվեյցարական մրցակարգով:
Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո։ Առաջին հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը կստանա 20 հազար, երկրորդը` 15 հազար, երրորդը` 10 հազար եվրո:
Մրցաշարը մեկնարկել է մարտի 26-ին և կավարտվի ապրիլի 7-ին:
Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են 9 շախմատիստներ՝ Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Արթուր Դավթյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Էմին Հովսեփյանը։